Noyan Tapan ?
Լինել Նոյան Տապանի անդամ՝ նշանակում է ցույց տալ հայ լինելու հպարտությունը կամ կապը Սփյուռքի հետ, քանի որ նրանք, ովքեր ազգությամբ հայ չեն, հավասարապես կարող են օգտվել մեր կայքից: Նոյան Տապանը ստեղծվել է հատկապես Սփյուռքի համար, որպեսզի պահպանենք մեր մշակույթը: Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ, թե ով է ապրում Ձեր կողքին, ով է սովորում կամ աշխատում որևէ ոլորտում, ում հետ Դուք կիսում ենք միևնույն ժամանցն ու միևնույն արժեքները: Արդյո՞ք հրաշալի չէ: Նոյան Տապանի թիմն անում է ամեն ինչ, որպեսզի այդ նպատակներն իրագործվեն: Մեր ինքնությունը պահելը հենց սփյուռքահայերի ցանկությունն է: Դրա վառ ապացույցն է այն, որ Նոյան Տապանը ստեղծվել է Եվրոպայում, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայում:
Ինչո՞ւ ընտրել մեզ:
Միաժամանակ հնարավորություն ընձեռելով հանդիպել Ձեր մերձավորին, Նոյան Տապանը Ձեզ կօգնի հայկական համայնքին ավելի մոտ գտնվել՝ տեղեկացնելով Ձեզ ամենատարբեր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու Ձեզ մոտ: Ինչպես օրինակ՝ համերգներ կամ Հայաստանին վերաբերվող իրադարձություններ: Հնարավոր է, որ իր անդամների համար Նոյան Տապանը զեղչեր կատարի որոշ մշակութային իրադարձությունների ժամանակ: Բացի այդ, որոնման տարբեր չափանիշների, այդ թվում նաև աշխարհագրական դիրքի շնորհիվ, շատ հեշտ և արդյունավետ ձևով Դուք հնարավորություն կունենաք բացահայտելու նոր անձանց: Նոյան Տապանի թիմը պատրաստ է պատասխանել առաջարկվող ծառայություններին և առհասարակ կայքին վերաբերվող Ձեր հարցերին: Գրանցվեք հենց այս պահին, այն անվճար է: